ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Սահմանադրության օր

05/07/2017

Այսօր Սահմանադրության օրն է:

Սիրելի հայրենակիցներ

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության սահմանադրության օրվա առթիվ: Սահմանադրության ընդունման պատմական նշանակությունը չափազանց կարևոր է մեր հանրապետության համար, որը հնարավորություն տվեց կայացնել պետականությունը և ամուր հիմքեր նախապատրաստել Հայաստանի պետական և իրավական նոր համակարգի կառուցման համար: Այն ընդունվեց որպես ժողավրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության նոր հնարավորություններ ապահովող փաստաթուղթ: Միայն իրավունքների ու պարտականությունների իմացությամբ ու պաշտպանությամբ է ուժեղ մեր երկրի քաղաքացին, հետևաբար և հզոր` պետությունը: Իրողություն է այն, որ Հայաստանը ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է, իրողություն, որը պարտավորեցնում է մեզ հետևողական ամենօրյա աշխատանք տանել դրանք պահպանելու և ամրապնդելու ուղղությամբ:

Կրկին շնորհավորելով պետական այս կարևոր տոնի առթիվ` ցանկանում եմ բոլորիս ավելի ամուր պետություն, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության երաշխավորում` հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:

Խաղաղություն և բարօրություն ձեզ, սիրելի հայրենակիցներ


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը