ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Արտակարգ իրավիճակների աշխատողի օր

05/09/2017

Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանը շնորհավորել է Արտակարգ իրավիճակների Կոտայքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներին` օրվա կապակցությամբ: Արամ Դանիելյանի կողմից երկարամյա անբասիր աշխատանքի և մասնագիտական տոնի առթիվ պատվոգրերի են արժանացել`

ավագ սերժանտ, ավագ հրշեջ լեռնափրկարար` Սևակ Ավետիսյանը,

ավագ սերժանտ, ավագ հրշեջ լեռնափրկարար` Տիգրան Սիմոնյանը,

ավագ սերժանտ, ավագ հրշեջ լեռնափրկարար` Արտակ Գալոյանը,

սերժանտ, հրշեջ-ընդհանուր պրոֆիլի փրկարար` Դավիթ Ավագյանը,

դրամական` 50 000-ական դրամի չափով պարգևատրվել են

Նվեր Գրիգորյանը, Լյուդվիկ Գրիգորյանը և Սամվել Մելքոնյանը

Օրվա կապակցությամբ Արամ Դանիելյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է.

Արտակարգ իրավիճակների հարգելի ծառայողներ
Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնիˋ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ: Ձեզ է վստահված մեր մարզի և Հրազդան համայնքի տարածքում բնածին և տեխնածին աղետները հնարավորության սահմաններում կանխելու, հետևանքները կառավարելու, մեղմելու և վերացնելու կարևորագույն ոլորտը: Հրազդանի համայնքապետարանը իր լիազորությունների շրջանակում մշտապես պատրաստակամ է համագործակցել ձեզ հետ արդյունավետ ծրագրերի իրականացման հարցում: Ցանկանում եմ, որ մասնագիտական ձեր հմտությունները կիրառեք միայն զորավարժությունների և ուսումնական վարժանքների ժամանակ:
Կրկին շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Մաղթում եմ բոլորիդ քաջ առողջություն, հաջողություններ և նոր ձեռքբերումներ:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը