ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Ավագանու նիստ

14/09/2017

Այսօր, Սեպտեմբերի 14-ին, համայնքապետարանի նիստերի դահլիճում անցկացվեց հերթական ավագանու նիստ, որը վարում էր համայնքի ղեկավար` Արամ Դանիելյանը:

Քվորումն ապահովելուց և ավագանու նիստի օրակարգի քննարկումից հետո անցան հարցերի պարզաբանմանն ու քննարկմանը: Զեկուցումով հանդես եկան համապատասխան բաժինների պետեր, որոնք ներկայացրին օրակարգում ընդգրկված անհրաժեշտ հարցերը: Համաձայն «
Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի, որոշվեց Հրազդան համայնքի 2017թ-ի բյուջեն հաստատելու մասին թիվ 175-ն որոշման հավելվածում փոփոխություններ կատարել: Որոշվեց համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների, մշակութային և սպորտային հիմնարկների հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին փոփոխությունները: Օրակարգի հարցերից էր նաև` իրավաբանական անձի պատկանող որոշակի մակերեսով բնակավայրերի հողամասի նպատակային նշանակության փոփոխության հարցը: Որոշվեց թույլատրել նաև Հրազդան քաղաքում «Արմենիա Տելեֆոն կոմպանի» ՓԲԸ-ն սեփականության իրավունքով պատկանող Միկրոշրջան թաղամասում գտնվող ավտոմատ հեռախոսակայանի պահպանման և սպասարկման համար նախատեսված ընդհանուր մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերից փոփոխել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի գործառնական նշանակությունը` կապի: Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերն աճուրդային կարգով որոշվեց թույլատրել օտարել` որոշ թաղամասերում գտնվող համապատասխան հողամասեր: Եղան այլ հարցեր ու պատասխաններ և ավարտվեց ավագանու հերթական նիստը:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը