ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Անկախության օր

21/09/2017

Սիրելի հայրենակիցներ

Սրտանց շնորհավորում եմ ձեզ երկրի ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ: Անկախության հռչակմամբ մեր ժողովուրդն ընտրեց ազատ ապրելու և բարեշեն իր կյանքը կառուցելու դժվարին, բայց և արժանապատիվ ճանապարհը: Անկախության պատմությունը հյուսված է մեր ժողովրդի արիասիրտ զավակների արյամբ ու ապագայի հանդեպ հավատքով: Այսօր, անկախության քսանվեց տարիների մեր բազում ձեռքբերումների ու հաջողությունների կողքին, ցավոք, ունենք դժվարություններ ու ձախողումներ: Եվ այդ մարտահրավերներին պատրաստ` հետևողական, միասնական ջանքերով պիտի զորացնենք հայոց պետականությունը: Մեր սերունդներին բախտ է վիճակվել այդ նվիրական առաքելության կրողը լինելու, և մենք պարտավոր ենք այն պատվով կատարել: Սատար կանգնենք մեր պետության հետագա վերելքին մեր աշխատասիրությամբ, մեր սրտացավությամբ ու նվիրումով:

Շնորհավորում եմ ձեզ այս մեծ տոնի առթիվ: Հայաստանի Հանրապետության Անկախության 26-ամյա հոբելյանը տոնենք անկեղծ հավատով, հայրենիքի ու միմյանց նկատմամբ սիրով, քանզի մեր պայքարն ու հաղթանակներն ընդհանուր են:

Խաղաղություն, համերաշխություն և երջանիկ ապագա, սիրելի հայրենակիցներ:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը