ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՈԻսուցչի տոն

05/10/2017

Սիրելի ուսուցիչներ

Շնորհավորում եմ ձեզ ուսուցչի օրվա կապակցությամբ: Միշտ էլ ուսուցիչն ու նրա դերն արժևորվել է մեր հասարակության մեջ: Դուք եք յուրաքանչյուր երեխայի մեջ ներարկում սեր` հայրենիքի,  ընտանիքի ընկերոջ  նկատմամբ, գործադրում ամեն ջանք` կրթված, հայրենասեր, հայրենիքը շենացնող սերունդներ պատրաստելու գործում: Ձեզանից է կախված վաղվա մեր հասարակության գիտակրթական ու բարոյական նկարագիրը: Ուսուցչությունն առաքելություն է, նույնիսկ փայլուն գիտելիքներով հնարավոր չէ լինել լավ մանկավարժ, ուստի մեծ պատասխանատվություն և ծանր բեռ է ընկած ձեր ուսերին: Եվ դուք դա անում եք հոգատարությամբ, ներողամտությամբ ու մեծ նվիրումով: Դուք կրթում ու դաստիարակում եք այնպիսի ուշիմ աշակերտներ, որոնք հետագայում դառնում են ոչ միայն իրենց ծնողների, այլև բոլորիս հպարտությունը:
Կրկին շնորհավորելով այս տոնական օրվա առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն և ծով համբերություն:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը