ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Ավագանու նիստ

10/10/2017

Արտահերթ նիստն անց էր կացնում համայնքի ղեկավար` Արամ Դանիելյանը: Ավագանու անդամները օրակարգին ծանոթանալուց և հաստատելուց հետո անցան հարցերի քննարկմանը: Զեկուցումով հանդես եկան համապատասխան բաժինների պետեր:  Օրակարգում տեղ էին գտել հարցեր, որոնք վերաբերում էին համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 175-ն որոշման մեջ փոփոխություն կատարելուն,   համայնքի 2017 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի ընթացքի վերաբերյալ հաղորդում ներկայացնելուն , համայնքային սեփականություն հանդիսացող գույքն օտարելուն, համայնքին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության 2,35հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխություն կատարելուն,  համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը ոչ մրցութային կարգով, կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելուն, համայնքում  ընտանի և գյուղատնտեսական ընտանի կենդանիներ պահելու և հաշվառելու կանոնները հաստատելուն, համայնքի սեփականություն համարվող գույքն անվարձահատույց օգտագործելուն: 


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը