ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Մանկական կառուսելներ

19/10/2017

Հրազդան համայնքում բազմաթիվ համայնքանպաստ ծրագրեր են իրականացվում: Բարեկարգվում են ճանապարհներ, փողոցներ, թաղամասերի շենքերի բակեր: Համայնքի ինչպես կենտրոնական, այնպես էլ երկրորդական փողոցների, հրապարակների, շենքերի բակերի ամենօրյա պարբերականությամբ իրականացվող մաքրման աշխատանքները համայնքապետի ուշադրության կենտրոնում են: 2002-2017 թվականների ընթացքում Հրազդանի համայնքապետարանի կողմից քաղաքի տարբեր թաղամասերի շենքերի բակերում տեղադրվել են շուրջ 50 մանկական կառուսելների հավաքածու: Այս անգամ դրանք տեղադրվեցին Միկրոշրջան թաղամասի 61 և 121 շենքերի բակերում:
Աշխատանքները կրում են շարունակական բնույթ:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը