ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Հանդիպում համայնքի ղեկավարի հետ

23/11/2017

Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանն այսօր ընդունեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան` Պյոտր Սվիտալսկիին: Արամ Դանիելյանը ողջունեց պատվիրակության այցը, նշելով, որ Հրազդանը «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման ծրագրի» անդամ է և կարևորում է համագործակցությունը եվրոմիության և անդամ երկրների հետ: Պարոն Դանիելյանը նշեց, որ համատեղ շատ ծրագրեր են առաջ քաշվել և դրանցից շատերն այսօր կյանքի են կոչվել:
Պյոտր Սվիտալսկին նշեց, որ այս տարիներին նկատելիորեն Հրազդան քաղաքը բռնել է զարգացման և առաջընթացի ճանապարհը և համաձայնեց Արամ Դանիելյանի այն մտքին, որ քաղաքական հարթակում նոր համաձայնագիրը Հայաստանի համար պետք է ընկալվի որպես փոխլրացնող միջոց: Եվ Հայաստանի կառավարությունը աջակցում և կարևորում է իրենց հետ համագործակցությունը:
Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանը կրկին ողջունելով պատվիրակության այցը, նշեց, որ անկասկած, առաջ քաշված բոլոր ծրագրերը համայնքի առաջընթացին և  զարգացմանն են ուղղված:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը