ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Հանրային լսումներ

06/12/2017

Օրենքով սահմանված կարգով տասնհինգ օր առաջ,Հրազդան  համայնքի պաշտոնական կայքում տեղադրվել էր 2018 թվականի համայնքի բյուջեի  նախագծի օրինակը, քննարկման վայրը և անցկացման ժամը: Այսօր, համայնքապետարանի նիստերի դահլիճում անցկացվեց բյուջեի քննարկման հանրային լսումները:  Բյուջեի քննարկմանը մասնակցում էին համայնքի ղեկավարի աշխատակազմից համապատասխան մասնագետներ, ՀՈԱԿ-ների տնօրեններ,  քաղաքի բնակիչներ, տարբեր հասարակական կազմակերպություններից  ներկայացուցիչներ, մասնավորապես` Քաղաքացիական ակադեմիա հ/կ, Քաղաքային մարզաձևերի հասարակական կազմակերպություն հ/կ, Երեխաների աջակցություն հիմնադրամ հ/կ, Կանանց հանրապետական խորհուրդ հ/կ, :  Բյուջեի ներկայացմամբ հանդես եկավ համայնքի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ` Սամվել Հարությունյանը: Քննարկմանն  ակտիվ մասնակցություն ունեցան  ներկաներն իրենց առաջարկություններով, որի  արդյունքում, ներկայացված բյուջեն ուղղված համայնքի  զարգացմանը` իրատեսական էր: 


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը