ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Ավագանու նիստ

15/12/2017

Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի առաջարկությամբ   ավագանու նիստն սկսվեց Արցախյան ազատամարտի մասնակից, Արշավիր Բոզինյանի մահվան առիթով` մեկ րոպե լռությամբ:

Քվորումն ապահոված էր և օրակարգը հաստատելուց հետո անցան նիստի քննարկմանը:  Միաձայն անցավ համայնքի 2018 թվականի տեղական տուրքերի և դրույքաչափերի սահմանումը, ինչպես նաև սահմանվեց համայնքի ղեկավարի վարձատրության չափը և համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը: Համապատասխան բաժինների պետերը ներկայացրին համայնքի ենթակայությամբ գործող հիմնարկների` արվեստի, երաժշտական, սպորտ-դպրոցների, նախադպրոցական ուսումնական հաստատություննների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը, որոնց որոշումն ուժի մեջ կմտնի 2018 թվականի Հունվարի մեկից: Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, համայնքի ավագանին որոշեց համայնքապետարանի ենթակայության մանկապատանեկան ստեղծագործական, մարզադպրոց, երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն հաճախող երեխաների 2018 թվականի մարզումները սահմանել անվճար: Սահմանվեց նաև նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող մեկ երեխայի համար մատուցած ծառայությունների դիմաց տեղական վճարի չափ սահմանել 6000 դրամ` նախկին 4500 դրամի դիմաց: Սահմանվեց նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայությունների, միևնույն ընտանիքից երկու և երեք երեխաների հաճախումների, միակողմանի ծնողազուրկ երեխաների համար  համապատասխան զեղչեր: Որոշվեց թույլատրել աճուրդային կարգով օտարել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող որոշ հողամասեր: Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին,, հայաստանի հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22 կետի համայնքի ավագանին միաձայն որոշեց Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 8-րդ փողոցն անվանել գրող, արձակագիր, Արցախյան ազատամարտի մասնակից` Լևոն Խեչոյանի անունով: Համաձայն ,,Բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի` համայնքի ավագանին միաձայն հաստատեց 2018թվականի բյուջեն: Օրակարգի սպառվելուց հետո ներկաներն անցան այլ հարցերի քննարկմանն ու ավարտվեց ավագանու նիստը:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը