ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Պարգևատրում

27/12/2017

Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետության Ղարաբաղյան պատերազմի վետերան ,,Միջազգային Անվտանգության Ասպետ Ակադեմիա,, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ`կազմակերպության փոխնախագահ, գեներալ-մայոր Դալիբալթյանին, Ջավախք հայրենակցական միության նախագահ, Ազգային Ժողովի պատգամավոր` Շիրակ Թորոսյանին, մասնաճյուղի հրազդանյան պատասխանատու` Վաղինակ Հարությունյանին, արձակագիր` Վահան  Սաղաթելյանին, ,,Հայաստան ,, հրատարակչության տնօրեն, գրականագետ, Վահագն Սարգսյանին և այլոց: Այցելության նպատակն էր `  գնահատել կարևորել և պարգևատրել այն արժանավորներին, ովքեր իրենց նպաստն են բերել հայրենյաց նահատակ զինվորների ընտանիքներին, զինծառայողներին և հայրենիքին:  Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանն  իր խոսքում նշեց, որ Արամ Դանիելյանը բազմիցս է ապացուցել իր նվիրվածությունն ու հավատարմությունը Հրազդանին, հայրենիքին և նրա ժողովրդին: Իր աջակցությամբ միշտ տեղյակ և պատրաստ զինվորի կատարած սխրանքն ու գործն անմահացնելու գործում:

Իր շնորհակալական խոսքում Արամ Դանիելյանը նշեց.,, Այս պարգևը պարտավորեցնող է, մենք միշտ մեր զինվորի, զոհվածների ընտանիքների  կողքին ենք: Կամենում եմ, որ ապրենք խաղաղ երկնակամարի տակ, չունենանք զոհեր և որդեկորույս մայրեր…,,


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը