ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Ավագանու նիստ

15/01/2018

Օրակարգում տեղ գտած հարցերի զեկուցմամբ հանդես եկան համայնքապետարանի համապատասխան բաժինների պետերը: Ներկայացվեց համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերի աճուրդով օտարելու, մրցութային կարգով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու, համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերի սահմանման, ավագանու 2017թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 118 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի հաշվառման և գույքագրման, 2017թվականի բյուջեի չորրորդ եռամսյակի ընթացքի վերաբերյալ  հաղորդում ներկայացնելու մասին հարցեր: Եղավ նաև ավագանու 2017թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 119-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկումը : Ընդհանուր հարցերի քննարկմամբ ավարտվեց ավագանու հերթական նիստը:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը