ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Բանակի օր

28/01/2018

Սիրելի հայրենակիցներ
Շնորհավորում եմ Հայոց բանակի 26-րդ տարեդարձի առթիվ :
Նորանկախ մեր պետականության  ամենաթանկ ու նվիրական ձեռքբերումն է  Հայոց բանակի կազմավորումը: Բանակ, որի հիմքում են`կամքը, միասնականությունն ու ուժը:  Մեր արիասիրտ զինվորների  ու հրամանատարների սխրանքով, երբեմն ցավոք` նրանց  կյանքի զոհաբերումով այսօր անխաթար ու պաշտպանված են մեր երկրի սահմանները: Այսօրվա տոնը թանկ  ու հիշարժան է յուրաքանչյուր հայի համար: Հայաստանի զինված ուժերը դարձան այն առաջին քարերը, որ դրվեցին մեր պետականաշինության հիմքում:  Մեր քաջարի հայորդիներն այսօր իրենց հերոս պապերի ու հայրերի օրինակով, անձնվիրաբար ծառայում են հայրենիքի պաշտպանության սուրբ գործին` ցուցաբերելով անկրկնելի սխրանք ու խիզախություն:  Հայ զինվորն իր պատրաստակամությամբ, որակական հատկանիշներով ու  պատվով է պաշտպանում  հայրենի հողը:
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ողջ բնակչությանը` այս նվիրական տոնի կապակցությամբ, մաղթում խաղաղություն, մեծ հաջողություններ` մեր կյանքի բարեշեն  ապագայի համար:
Քո սխրանքն անմահ է, հայ զինվոր:
Շնորհավոր տոնդ:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը