ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Հունվարի 28

28/01/2018

Նորանկախ մեր պետականության ամենաթանկ ու նվիրական ձեռքբերումներից է Հայոց Բանակի կազմավորումը: Հայոց փառապանծ բանակն անկախության ծնունդ է, հայի հպարտությունը:  Հայ զինվորի անվեհեր ոգին քաջալերում է բոլորիս` պատրաստ  անմնացորդ ծառայելու հայրենիքին: Բանակի ստեղծման,  կայացման ու զորացման  գործում մեծ է մեր երկրի ղեկավարության ավանդը:
Համայնքապետարանի հանդիսությունների սրահում այսօր նշվեց մեր Բանակի օրը: Ներս բերվեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, հնչեց պետական օրհներգը, ընթերցվեց Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի շնորհավորական ուղերձը: Հրազդան համայնքի ենթակայությամբ գործող բոլոր ենթակառուցվածքների մասնակից  սաների երգն ու պարը, ասմունքն ու բեմականացումը  հարգանքի տուրքն էր իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած հայորդիների հիշատակին, մեծարումն էր այսօրվա մեր սահմաններն  անխաթար պահող արիասիրտ զինվորների: Հանդիսությունների սրահում տիրում էր մարտական և տոնական մթնոլորտ…


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը