ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Սուրբ Սարգիս

27/01/2018

Հրազդանի Ջրառատ թաղամասի Սուրբ Կարապետ եկեղեցում Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ տեղի ունեցավ երեկոյան ժամերգություն, որն անցկացրեց եկեղեցու  հոգևոր հովիվ` Տեր Սիոն քահանան: Տեր հայրը ներկայացրեց նաև Սուրբ Սարգսի կյանքն ու գործունեությունը, Սրբի վկայաբանությունը...

Սուրբ Սարգիս Զորավարի տոնը հայերի մեջ ընդունված է նշել ոչ միայն հոգևոր ծեսերով, այլև ժողովրդի մեջ դարերով պահպանված սովորույթներով: Հրազդանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ քաղաքի մի շարք թաղամասերում շրջեց ձիավորը և հարյուրավոր երիտասարդների բաժանեց օրհնված աղաբլիթներ: Նախաձեռնությունն ուրախ իրարանցում էր առաջացրել հրազդանցիների մոտ:
Սուրբ Սարգիսը թող բարեխոս լինի առ Աստված` բոլորիս համար:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը