ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Ավագանու նիստ

21/02/2018

Ավագանու հերթական նիստն անցկացվեց այսօր` Հրազդանի  համայնքապետարանի նիստերի դահլիճում:  Քվորումն ապահովված էր և օրակարգը հաստատելուց հետո անցան հարցերի քննարկմանը: Աշխատակազմի քարտուղար Աշոտ Միքայելյանը ներկայացրեց ,,Խնամակալության և Հոգաբարձության,, հանձնաժողով ստեղծելու մասին թիվ 51 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին հարցը: Համաձայն ,,Իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշեց կատարել 2018 թվականի համայնքի բյուջեում փոփոխություններ` ըստ նշված հավելվածների: Ինչպես  նաև հաստատված բյուջեի վարչական և պահուստային ֆոնդից կատարել հատկացումներ: Հաստատվեց համայնքի 2017թ-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը` համաձայն նշված հավելվածների: Համայնքի ղեկավարի առաջարկությամբ և ավագանու որոշմամբ, օրենքով սահմանված կարգով համայնքի տարբեր թաղամասերի որոշ շենքերի բնակարաններ անհատույց օտարվեց վարձակալներին:

Օրակարգում տեղ էր գտել նաև համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության կամ կառուցման իրավունքով, մրցութային կարգով տրամադրման կանոնակարգի հաստատման հարցը: Հատատվեց նաև համայնքում վարձակալությամբ կամ կառուցապատման իրավունքով հատկացվող գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասերի համար սահմանված մրցութային մեկնարկային վարձաչափերը: Ներկայացվեց ,,Հրազդանի անասնաբուժական սպասարկման կենտրոն,, պետական ՓԲԸ-ը սեփականության իրավունքով պատկանող գույքի սպասարկման և պահպանման համար հատկացված 1,25 հեկտար հողամասը նվիրաբերության կարգով Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու մասին հարցը: Օրակարգից դուրս եղան հարցերի քննարկումներ  և ավարտվեց ավագանու հերթական նիստը:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը