ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Մեր շախմատիստները

02/03/2018

2018 թվականի փետրվարի 20-28-ը Աբովյանում կայացավ Կոտայքի մարզի շախմատի պատանիների առաջնություն, որին մասնակցել են Հրազդանի ՄՇՕՄՊՄԴ-ի 29 սաներ: Առաջնությունն անց է կացվել 4 տարիքային ենթախմբերով` մինչև 10, 12, 14, և 16 տարեկան:  Մեր սաների հաջող ելույթների արդյունքում  հատկացված քսան տեղերից տասը նվաճել են Հրազդանի մարզադպրոցի սաները, որոնցից յոթը նվաճել են մրցանակային տեղեր: Կոտայքի մարզի շախմատային ֆեդերացիայի կողմից պարգևատրվել են մեր սաները հավաստագրերով, մեդալներով և գավաթներով:

Այսօր Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանն իր մոտ ընդունեց մարզադպրոցի տնօրենին, մարզիչներին, հաղթանակած սաներին և ծնողների: Իր խոսքում Արամ Դանիելյանը նշեց, որ մեր շախմատիստները միշտ աչքի են ընկել իրենց բարձր ցուցանիշներով:,, Մենք հպարտանում ենք ձեզանով: Այն երեխան ով շախմատում գրանցել է իր հաջողությունները` ապագան իրենն է,,:

Մարզադպրոցի անունից տնօրենը հանձնեց Արամ Դանիելյանին շնորհակալագիր`Հրազդանի  մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հետ համագործակցելու, ինչպես նաև մականախաղ և շախմատ մարզաձևի զարգացման գործում ունեցած ներդրման համար: Արամ Դանիելյանի կողմից սաներին տրվեցին պատվոգրեր և հուշանվերներ:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը