ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Մարտի 8

08/03/2018

Սիրելի կանայք

Շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:

Այսօրվա տոնը ևս մի առիթ է` արտահայտելու մեր սերն ու հիացմունքը, մեր երախտագիտությունն ու նվիրվածությունը մեր կանանց, աղջիկներին և քույրերին: Սիրելիներս, դուք եք մեր ազգի հիմքը կազմող ավանդական ընտանիքի հենասյունը, ձեր զավակների պահապան հրեշտակը, ձեր   ամուսինների թև ու թիկունքը, նրանց նեցուկն ու հավատարիմ ուղեկիցը բոլոր դժվար պահերին, ձեր եղբայրների գորովալից քույրերը: Ձեր ներկայությամբ դրականորեն փոխում եք մթնոլորտը բոլոր ասպարեզներում` դարձնելով ավելի բարի ու հանդուրժող, ավելի կառուցողական ու արդյունավետ: Ուրախությամբ ենք այսօր մեծարում մեր սիրելի մայրերին, քույրերին պայծառ տոնի առթիվ: Դուք արժանի եք ամենագեղեցիկ խոսքերին ու ծաղիկներին:

Մեր գնահատանքն ու երախտագիտությունը ձեզ, սիրելի կանայք:

Գարնան բոլոր բույրերն ու հրապույրները ձեզ, գարնան զարթոնքն ու վերածնունդը, սերն ու երջանկությունը դառնան ձեր կյանքի ուղեկիցը:

Շնորհավոր Մարտի 8


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը