ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Ավագանու նիստ

21/03/2018

Ավագանու արտահերթ նիստն անցկացվեց այսօր, համայնքապետարանի նիստերի դահլիճումՕրակարգում տեղ գտած հարցերով հանդես եկան համապատասխան բաժինների պետեր, համայնքի ղեկավարի խորհրդականներ: Օրակարգի առաջին հարցը վերաբերվում էր համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմին  ստեղծելուն: Հիմք է ընդունվել համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի ռազմավարությունը և ընդհանուր նպատակները: Խորհրդակցական մարմինը կմշակի և կաջակցի այնպիսի միջոցառումներ, որոնք միտված են ապահովելու բնակչության առավել ներգրավվածությունը համայնքի մշակութային կյանքին: Կազմը կձևավորվի համայնքի մտավորական գործիչներից, համայնքապետարանի աշխատակազմի անդամներից, ավագանու անդամներից, երիտասարդ արվեստագետներից, մշակույթի և սպորտի բնագավառի ներկայացուցիչներից: Խորհրդակցական մարմինը կազմված պետք է լինի տասներկու անդամներից և յուրաքանչյուր տարի փոփոխության կենթարկվի խորհրդակցական մարմնի անդամների ընդհանուր թվի 25%-ի չափով: Նիստի ժամանակ որոշվեց նաև Հրազդան համայնքի ավագանու 2017թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 118 որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ: Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի, հիմք ընդունելով համայնքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատութուններ, արվեստի և երաժշտական  դպրոցներ հաճախող սոցիալապես անապահով երեխաների տեղական վճարներն ուսումնասիրելու և զեղչելու նպատակով ստեղծված հանձնաժողովի 2018 թվականի մարտի 17-ի թիվ 1 արձանագրությունը և Հրազդան համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշեց զեղչել համայնքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող թվով տասնվեց երեխաների ուսման վարձավճարները` 50%-ի չափով: Օրակարգի հարցերից էին` համայնքի սեփականություն համարվող գույքն օտարելու, բնակելի շինություններ վարձակալելու, համայնքի 2018 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու, համայնքի ավագանու 2017թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 136-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու, համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի նպատակային և գործառնական նշանակության հողամասեր աճուրդային կարգով օտարելու մասին և այլն:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը