ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Ավագանու նիստ

13/04/2018

Հերթական ավագանու նիստն անց էր կացնում համայնքի ղեկավար` Արամ Դանիելյանը: Օրակարգին ծանոթանալուց և այն հաստատելուց հետո անցան հարցերի քննարկմանը: Համայնքի սեփականություն համարվող գույքն օտարելու, համայնքի ավագանու 2009 թվականի հունվարի 16-ի թիվ 1 որոշումն ուժը կորցրած ճանաչելու, համայնքի սեփականություն համարվող գույքը վարձակալությամբ հանձնելու, սեփականության իրավունքով պատկանող գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու, համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրի նպատակային նշանակության հողամասերը ոչ մրցութային կարգով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու, բնակավայրերի, գյուղատնտեսական և ջրային նպատակային նշանակության հողամասերն աճուրդային կարգով օտարելու, գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերն ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարելու մասին հարցերով հանդես եկան համապատասխան բաժինների պետեր: Նիստի ընթացքում որոշվեց հաստատել համայնքի սեփականություն հանդիսացող գույքի աճուրդային կարգով օօտարման կանոնակարգը` ըստ ներկայացված հավելվածի: Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասի, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի գույքագրման փաստաթղթերը: Ավագանու 2017թ-ի դեկտեմբերի 15-ի թիվ 136-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ,,Իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշեց թույլատրել 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին թիվ 136-Ն որոշման հավելվածում կատարել եկամտային և ծախսային մասերում` փոփոխություններ:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը