ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Ավագանու նիստ

22/05/2018

Ավագանու արտահերթ նիստն անցկացվեց այսօր համայնքապետարանի նիստերի դահլիճում: Օրակարգի հարցերի ելույթներով հանդես եկան համապատասխան բաժինների պետեր:  Առաջին հարցը 2018 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելն էր և Հայաստանի Հանրապետության ,,Բյուջետային համակարգի մասին,, հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի` ավագանին որոշեց համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից կատարել հատկացումներ:

Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի, հիմք ընդունելով համայնքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններ` արվեստի և երաժշտական դպրոցներ հաճախող սոցիալապես անապահով երեխաների տեղական վճարներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի 2018թ-ի ապրիլի 10-ի թիվ 3 արձանագրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, ավագանին որոշեց զեղչել Հրազդան համայնքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեք երեխաների վարձավճարները` 50%-ի չափով, մինչև ս/թ-ի դեկտեմբերի 31-ը:

Համաձայն ,,Տեղական Ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ավագանին որոշեց համայնքի սեփականություն համարվող Միկրոշրջան թաղամասի երկրորդ երաժշտական դպրոցի շենքից 125,85մ տարածք վարձակալությամբ հանձնել Արմեն Մկրտչյանին, պարի դասընթացներ անցկացնելու համար: Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ Արմեն Մկրտչյանն իր միջոցներով կատարելու է տարածքի հիմնական վերանորոգում և յուրաքանչյուր ամսվա համար,    երեք տարի ժամկետով ,համայնքի բյուջե կվճարի տասնհինգ հազար/15.000/ դրամ:

2019 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունների հաստատման մասին հարցը որոշվեց հաստատել  ծրագրով նախատեսված միջոցառումների և ֆինանսավորման հայտի ներկայացմամբ` դրանք համաձայնեցնելով  լիազորված պետական կառավարման մարմնի հետ:

Որոշվեց թույլատրել օտարել համայնքին սեփականության իրավունքով պատկանող որոշ բնակավայրերի նպատակային նշանակության հողամասեր աճուրդային կարգով :

 Եղան այլ հարցեր և քննարկումներ և ավարտվեց ավագանու արտահերթ նիստը:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը