ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Ավագանու նիստ

13/06/2018

 Հրազդանի ավագանու հերթական նիստն անցկացվեց այսօր, համայնքապետարանի նիստերի դահլիճում: Օրակարգին անցնելուց առաջ համայնքի ղեկավար Արամ Դանիելյանը հանդես եկավ առաջարկությամբապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Վահե Զաքարյանի անվամբ կոչել Երիտասարդական Մարզամշակութային Ուսումնական կենտրոնը ,,ԵՄՄՈՒԿ,, : Ավագանու անդամները միաձայն որոշեցին ընդունել առաջարկըՆիստի օրակարգի հարցերից էինհամայնքի ավագանու 2018 թվականի Մայիսի 22-ի թիվ 78 որոշումն ուժը կորցրած ճանաչելը, համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերը ոչ մրցութային կարգով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելը, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1831-Ն որոշմամբ` քարտեզագրման անճշտության հետևանքով  Սպանդարյան փողոցում գտնվող հողամասի  ճանաչումը որպես  Հրազդան համայնքի սեփականություն, համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքով օտարելը, ինչպես նաև համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերն աճուրդային կարգով օտարելը:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը