ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Ավագանու նիստ

02/07/2018

Արամ Դանիելյանն իր շնորհակալական խոսքն է ուղղել իր համաքաղաքացիներին.

Սիրելի հրազդանցիներ, հարգելի ավագանու և աշխատակազմի անդամներ

Շնորհակալ եմ Ձեր երկարամյա վստահության համար: Բնականաբար`յուրաքանչյուր մարդու կյանքում մեծ դեր ու  նշանակություն ունեն նրա անցած ուղին, ապրած կյանքն ու ապագայի նկատմամբ ունեցած հավատը: Ես շնորհակալ եմ նախ և առաջ իմ ծնողներին` ինձ նման դաստիարակություն տալու համար, շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր իրենց հարուստ կյանքի փորձով միշտ աջակցել ու եղել են իմ կողքին, շնորհակալ եմ իմ համաքաղաքացիներին` իրենց վստահության համար: Ինձ բախտ վիճակվեց լինել այն քաղաքի ղեկավարը, որտեղ միշտ պայքարն ու հաղթանակներն  ընդհանուր են եղել: Այս տարիներին մեր բազմամյա փորձն ու հմտությունները ծառայեցրինք  Հրազդանի զարգացման, հրազդանցիների բարեկեցության բարձրացման ու քաղաքային տնտեսության կատարելագործման խնդիրների լուծմանը:   Մեր կյանքը կառուցեցինք դժվարին, բայց արժանապատիվ մարտահրավերներին պատրաստ` մեր անցած դժվարին ճանապարհով: Գիտակցելով սեփական ինքնությունը, մենք պետք է հստակ վերաբերվենք մեր արժեքներին, սիրենք ու մեծարենք դրանք, լինենք համախմբված և ուժեղ: Ելնելով այս քաղաքական իրավիճակից, հարկ եմ համարում տալ իմ հրաժարականը: Մեկ անգամ ևս շնորհակալություն` վստահության և համատեղ աշխատանքի համար:

Խաղաղություն և համերաշխություն Ձեզ, սիրելի հրազդանցիներ:                 


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը