ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Երիտասարդների միջազգային օր

12/08/2018

Այս կապակցությամբ շնորհավորում ենք Ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ, մաղթում հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ բոլոր նախաձեռնություններում:

Երիտասարդությունն այսօր մեր հասարակության, մեր երկրի բոլոր ոլորտներում ամենաառանցքային դերակատարում ունեցող տարիքային խումբն է:Դուք եք մեր նոր Հայաստանի ապագան և պետք է կարևորեք այն պատասխանատվությունը, որը դրված է Ձեզ վրա: Հորդորում ենք բոլորիդ լինել իրավատեր, հետևողական, պրպտուն և համառ:
Եվս մեկ անգամ շնորհավորելով երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթում ենք Ձեզ երջանկություն, բարեկեցություն և վստահություն սեփական ուժերի նկատմամբ:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը