ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Հուշահամալիրի բացում

23/08/2018

Այսօր, օգոստոսի 25-ին, Հրազդան համայնքի Վանատուր թաղամասի փոքրիկ բարձունքում տեղի ունեցավ ‹‹Սասուն›› ջոկատի հիմնադիր հրամանատար, ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանի նախաձեռնությամբ և ջանքերով կառուցված Հայրենական մեծ պատերազմի, Ղարաբաղյան հերոսամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին նվիրված հուշահարձան պանթեոնի բացման արարողությունը:
Միջոցառմանը ներկա էր ՀՀ մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախարարներ, ՀՀ Կոտայքի մարզպետը, Հրազդան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանը, այլ պաշտոնատար անձինք, ‹‹Սասուն›› ջոկատի մարտիկներ, արցախյան ազատամարտի վետերաններ:
Հուշահամալիրի բացման արարողակարգը կատարեցին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ‹‹Սասուն›› կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր պարոն Սասուն Միքայելյանը: Ներկաները հիշատակի խոսք ուղղեցին հերոսներին, որոնց մարմիններն ամփոփված են այստեղ , խոնարհվեցին մարտիրոսված նահատակների առաջ և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը:
Իրենց խոսքով հանդես եկան ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Իրենց ելույթներով հրազդանցիների և հյուրերի առջև հանդես եկան պարային խմբեր և անհատ կատարողներ:
Այս հուշահամալիրը դառնալու է գալիք սերնդի հպարտության ոգին և հայրենիքի հանդեպ ունեցած մեծ սիրո խորհրդանիշը: Միջոցառումը կդառնա ավանդույթ և օգոստոս ամսվա վերջին շաբաթ օրը այս համալիրում կնշվի որպես հերոսների հավերժացման օր:
Երախտագիտության խոսք ուղղենք հարգարժան Սասուն Միքայելյանին, մարդ, ով քաջ գիտակցում է սերունդներին իրողությունն ըստ արժանվույն փոխանցելու կարևորությունը:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը