ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Գիտելիքի և դպրության օր

01/09/2018

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, դպրոցականներ, մանկավարժներ, ծնողներ և առաջին անգամ դպրոց ոտք դնող մեր շատ սիրելի փոքրիկ առաջին դասարանցիներ, շնորհավորում եմ  Ձեզ և բոլորիս գիտելիքի, դպրության օրվա առթիվ:

    Գիտելիքը և կրթությունը անգնահատելի արժեքներ են: Այդ արժեքների նկատմամբ հավատն ու խոր ակնածանքն արմատացած է մեր ազգային մտածելակերպում: Նոր ուսումնական տարին կրկին անգամ ընդգծում է այդ արժեքների կարևորությունը ազգապահպանության և մեր ազգի հարատևության գործում, այն ավետում է նոր արժեքների, նոր իմացության և նոր գաղափարների մեկնարկ:  Լիահույս ենք, որ մեր նվիրյալ ուսուցիչների և  ծնողների ջանքերով կարողանալու ենք կրթել ավելի բանիմաց, առողջ ու արժանապատիվ սերունդ:

   Հարգարժան ուսուցիչներ, ինչպես նշել է Վ. Հյուգոն` գալիքը դպրոցի ուսուցչի ձեռքերում է: Մեր վաղվա օրը կերտող այսօրվա սերունդը վստահված է Ձեզ: Ավելի բարեխղճորեն և երկյուղածությամբ լծվեք հանրակրթության գործին, քանզի հանրակրթությունն այն միակ ճանապաարհն է, որով անցնում է յուրաքանչյուր քաղաքացի: Հիշե´ք, Ձեզ է վստահված հասարակությանը նոր որակ ապահովելու շնորհակալ գործը: Ուսուցիչ լինելը կոչում է, ոչ թե` աշխատանք:

            Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր բոլոր դպրոցականներին:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը