ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Համապետական շաբաթօրյակ

08/09/2018

‹‹ Մաքուր Հայաստան ›› ծրագրի  շրջանակներում կազմակերպված համապետական շաբաթօրյակին այսօր առավոտից Հրազդան համայնքում ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին համայնքապետարանի աշխատակազմը, համայքնի ղեկավարի պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանի անմիջական և գործուն մասնակցությամբ: Շաբաթօրյակին իրենց մասնակցությունը ցուցաբերեցին համայնքապետարանին ենթակա կազմակերպությունները,  համայնքի դպրոցների մանկավարժական կոլեկտիվներն ու աշակերտները, հիմնարկ ձեռնարկությունների կոլեկտիվներ, ‹‹ Միասնական Հրազդան ›› հասարակական կազմակերպությունն  ու անհատ քաղաքացիներ : Այս շաբաթօրյակն առանձնացավ իր կազմակերպվածությամբ ու  մասնակիցների սրտացավ վերաբերմունքով: Յուրաքանչյուրը մասնակցում էր իմ թաղամասը, իմ բակը, իմ փողոցը, իմ այգին մեր համայնքն է կարգախոսով: Մասնակիցներին տրամադրվել էին աշխատանքային գործիքներ, ձեռնոցներ, պարկեր: Դուրս էր եկել համայնքապետարանին պատկանող հատուկ տեխնիկա՝  բարեկարգվեցին միջթաղամասային և քաղաքային զբոսայգու այգեմիջյան ճանապարհները, տեղափոխվեց կուտակված աղբը: Առանձնահատուկ հոգածություն դրսևորվեց քաղաքային զբոսայգու ‹‹ եղևնիների պուրակ ›› բարեկարգմանը: Ճյուղերից, թփերից, աղբից մաքրվեցին զբոսայգի տանող աստիճանահարթակները: Աստեղ իր անմիջական և գործուն մասնակցությունը ցուցաբերեց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, մարզպետարանի աշխատակազմի հետ միասին: Նոր Հայաստանի իրողության մեջ առանձնահատուկ էր Հրազդան համայնքի բնակիչների  ոչ միայն պահանջատեր՝ այլև սրտացավ և հոգատար լինելու դրսևորումը:                                   Հրազդան համայնքի վերջին տասնամյակի շաբաթօրյակների պատմության մեջ նորույթ էր Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանի կողմից  քաղաքային զբոսայգու մուտքի ցուցանակը իր ձեռքերով  ներկելու իրողությունը, որն ըստ արժանվույն գնահատվեց ոչ միայն շաբաթօրյակի մասնակիցների, այլև այդ գործընթացին հետևող բնակիչների կողմից:                       Արդյունքում կատարվեց ևս մեկ քայլ՝ ունենալու ավելի հարմարավետ, ավելի բարեկարգ, ավելի մաքուր Հրազդան:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը