ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Մարզական փառատոն

15/09/2018

Սեպտեմբերի 14-ին Հրազդանի համայնքապետարանի Մանկապատանեկան մարզադպրոցում կայացավ ՀՀ մարզերում և Արցախի Հանրապետությունում ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարության կողմից անցկացվող ամենամյա մարզական փառատոնը: Այս տարի մասնակից մարզիկների թիվը աննախադեպ էր՝ 320 հոգի, ովքեր ներկայացնում էին Հրազդանի ուսումնական հաստատություններից՝ Կոտայքի տարածաշրջանային պետական և Հրազդանի պետական բժշկական քոլեջները, Հրազդանի թիվ 1, 10 և 13 ավագ, ինչպես նաև թիվ 2, 4, 5, 6, 8, 9, 11, 12 և 14 հիմնական դպրոցները։ Գլխավոր մրցավարն էր՝ ՀՀ վաստակավոր մարզիչ, Մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն՝ Կարեն Աբաղյանը։
Փառատոնի բացմանը իրենց պարային ողջույնով ելույթ ունեցան <<Մարիա>> պարային համույթի սաները /գեղ․ ղեկ․՝ Մայրանուշ Զոհրաբյան/, ողջույնի խոսքով հանդես եկավ Հրազդանի համայնքապետի խորհրդական Անահիտ Նազարյանը։ 
 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մարզիկները համապատասխանաբար պարգևատրվեցին նախարարության հավաստագրերով, իսկ 1-ին տեղերը գրաված մարզիկները նաև մարզահագուստով։ Մինի ֆուտբոլի ավագ տարիքային խմբի մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերն էլ պարգևատրվեցին Հրազդան համայնքի ղեկավարի դիպլոմներով։

Շնորհակալություն ենք հայտնում Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Արմեն Խաչատրյանին և մարզիչներին՝ շախմատի մրցումները ըստ պատշաճի իրենց դպրոցում անցկացնելու համար։ Ինչպես նաև մասնակից բոլոր ուս․ հաստատությունների տնօրեններին, ֆիզկուլտուրայի ուսուցիչներին, համայնքապետարանի ենթակա մարզադպրոցների մարզիչներին։

Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մրցանակակիրներին։

 



Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը