ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

‹‹ Բարեկամություն ›› պարի միջազգային փառատոն

17/09/2018

ՀՀ ՆԻնահար մշակութային կազմակերպության
‹‹ Նինահար ›› պարային համույթը, ի դեմս գլխավոր բալետմայստեր Արտյոմ Ռաֆայելյանի, արդեն չորրորդ անգամ անընդմեջ Հայաստանը ներկայացնում է միջազգային պարի փառատոններում:
Այս անգամ ‹‹ Նինահար ›› պարային համույթը հյուրախաղերով հանդես եկավ Ռուստաստանի Դաշնության Կրասնոդարի և Ռոստովի մարզերում կայացած 18-րդ ‹‹ Բարեկամություն ›› պարի միջազգային փառատոնին: Ի հպարտություն բոլորիս, նրանք իրենց փայլուն ելույթների շնորհիվ Հայաստան և մեր համայնք վերադարձան պատվոգրերով և շնորհակալագրերով:
Ինչպես ցանկացած նշանակալից իրադարձություն, այս մեկը նույնպես արժանացավ Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանի ուշադրությանը: Արտյոմ Ռաֆայելյանն այսօր հյուրընկալվել էր համայնքի ղեկավարի պաշտոնակատարին, իր հետ բերելով հյուրախաղերի ընթացքում ստացած պատվոգրեր, հուշագրեր, և Ռոստովի մարզի Ազով քաղաքից բերված մի գիրք` որպես նվեր :
Շնորհակալություն ենք հայտնում ազգանվեր աշխատանքի և պարային մշակույթը մեր երկրում և համայնքում զարգացնելու համար:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը