ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

ՀՀ անկախության օր

20/09/2018

Հայաստանի Հանրապետության անկախ և հպարտ քաղաքացիներ:       
    
 Շնորհավորում  եմ  բոլորիս  անկախության  բաղձալի  տոնի  առթիվ:

      Շուրջ 700 դար չունենալով պետություն և պետականություն` հայ ժողովուրդը չկորցրեց երբեմնի փառքն ու անկախությունը վերագտնելու դարավոր իղձը: 27 տարի առաջ` 1991թ. այս օրը հայ ժողովուրդն  ընտրեց  անկախ պետականություն ստեղծելու ուղին: Այդ ընտրությունը նա կատարեց բանականորեն, լիովին գիտակցված, հերթական անգամ ցույց տալով իր` հզոր, վճռական, հպարտ ու համախմբված տեսակը: Մենք ընտրեցինք  ազատությունը, հայրենասիրությունը և սեփական կյանքը հայրենիքին նվիրելու կամքը: Ի պատասխան` մենք ունեցանք ժողովրդավարության ճանապարհով ավելի հստակ քայլող անկախության  հզոր  սերունդ` հավատարիմ  պետականաշինության  սկզբունքներին:

Այսօր, հայ ժողովուրդը բարձրաձայն ու առանց երկնչելու հայտարարում է, որ պատրաստ է կրելու և շարունակելու այն արժեքների, գաղափարների քաղաքական ու բարոյահոգեբանական պատասխանատվությունը, որն իր առջև դրվեց 27 տարի առաջ:

Եկեք միասին և մեծ պատասխանատվությամբ կերտենք հայ ժողովրդի երազանքների հայրենիքը, քանի որ մենք հիմա ուժեղ ենք ոչ միայն մեր անկախ պետականությամբ, այլև` մտքով, հոգով ու արդեն իսկ հեղափոխական սերնդով:

Սիրելի համաքաղաքացիներ, անկախությունը բացարձակ արժեք է, պահենք և պահպանենք  այն  աչքի լույսի  պես` դարձնելով  մեր  կենսունակության  առհավատչյան:

 Կեցցե՛նք մենք  և  կեցցե՛  Հայաստանի  Հանրապետության  վաղվա  օրը:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը