ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Ուսուցչի միջազգային օր

05/10/2018

Սիրելիʹ Ուսուցիչներ

 Ամենայն սիրով ու խորին հարգանքով շնորհավորում ենք Ձեզ մասնագիտական տոնի`Ուսուցչի օրվա կապակցությամբ:                 Այս օրը կոչված է մեծարելու նրանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով կերտում են Հայաստանի Հանրապետության վաղվա օրը: Դուք բոլոր ժամանակներում եղել եք ոչ միայն մանկավարժական գործի նվիրյալներ, այլև հույսի և լույսի սերմնացաններ, քանզի Ձեր հոգածությամբ են կրթվում և դաստիարակվում մեր զավակները: Ձեր սերն ու գիտելիքը, ստեղծագործական ունակությունն ու կենսափորձը, ինչպես նաև հոգատարությունն ու ներողամտությունը խիստ անհրաժեշտ են` նոր մարտահրավերներին դիմակայող սերնդի դաստիարակման գործում:                                                                 Թանկագին ուսուցիչներ, կրկին շնորհավորում ենք բոլորիդ Ուսուցչի օրվա առթիվ և երախտագիտություն հայտնում Ձեր հայրենանվեր աշխատանքի համար` մաղթելով քաջառողջություն և հաջողություն:

           Հարգանքով՝ Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմ


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը