ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Սուրեն Պապիկյանը ներկայացրեց համայնքի նորընտիր ղեկավար Սևակ Միքայելյանին

01/11/2018

Հոկտեմբերի 29-ին Հրազդանի համայնքապետարանում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը աշխատակազմին ներկայացրեց համայնքի նորընտիր ղեկավար Սևակ Միքայելյանին: Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 21-ին Հրազդան համայնքում տեղի ունեցած համայքապետի արտահերթ ընտրություններում ձայների գերակշիռ մեծամասնությամբ համայնքի ղեկավար Է ընտրվել Սևակ Միքայելյանը: Համայնքի ղեկավարին ներկայացնելու հանդիպմանը ներկա էին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ՀՀ ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը և համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանը: Նախարարի պաշտոնակատարը ողջունելով ներկաներին՝ շնորհավորեց Սևակ Միքայելյանին, ազատ արդար ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ:
« Հրազդան քաղաքի համար այսօր մի նոր կարևոր էջի սկիզբ է դրվում, քանզի համայնքն այլևս ունի ազատ և արդար ընտրությունների արդյունքում ընտրված ղեկավար » շեշտեց Սուրեն Պապիկյանը: Համայնքի ղեկավար Սևակ Միքայելանը շնորհակալություն հայտնեց նախարարի պաշտոնակատարին և ներկաներին, շնորհավորանքների, բարեմաղթանքների համար և վստահեցրեց, որ համատեղ և միասնական ջանքերով կհասնեն համայնքի շենացմանը և զարգացմանը:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը