ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Սևակ Միքայելյանն առաջին աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց

05/11/2018

Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանն այսօր համայնքապետարանի նիստերի դահլիճում անցկացրեց առաջին աշխատանքային խորհրդակցությունը: 
Համայնքի նորընտիր ղեկավարը նախ ողջունեց աշխատակիցներին, ծանոթացրեց իր աշխատանքային սկզբունքներին և առաջիկա արդյունավետ աշխատանքի տեսլականին: Միքայելյանը նաև ներկայացրեց իր պահանջները, այն է` պետք է աշխատել փոխհամաձայնության մթնոլորտում, ու նաև յուրաքանչյուր աշխատակից, անկախ զբաղեցրած պաշտոնից, պետք է զգա իր անձնական պատասխանատվությունը: Միքայելյանն իր խոսքն ուղղելով համատիրությունների նախագահներին` նշեց, որ բնակիչներից ստացվում են բազմաթիվ դիմում բողոքներ առ այն, որ իրենցից ոմանք պատշաճ կերպով չեն իրականացնում աշխատանքային պարտականությունները: Համայնքի ղեկավարը նկատողություն արեց և հանձնարարեց բնակիչների դիմում բողոքներին տալ սրտացավ մոտեցում և առաջին իսկ հնարավորության դեպքում լուծել առաջացած խնդիրները: Խորհրդակցությանը ներկա էին համայնքի ղեկավարի տեղակալ Վարուժան Սաֆարյանը, աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Դանիելյանը, աշխատակազմի բաժինների պետեր, հայեցողական պաշտոններ զբաղեցնողներ, թաղային լիազոր ներկայացուցիչներ և համատիրության նախագահներ: Խորհրդակցության ընթացքում բաժինների պետերը զեկուցեցին վերջին օրերին կատարված աշխատանքների մասին, գնահատվեցին արդյունքները: Քննարկվեցին համայնքում առաջնային լուծումներ պահանջող հարցեր: 
Համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը համապատասխան բաժինների ղեկավարներին տվեց հանձնարարականներ` համայնքում աշխատանքները պատշաճ իրականացնելու համար:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը