ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Սևակ Միքայելյանը « Միկրոշրջան 7 » համատիրության տարածքում էր

06/11/2018

Համայնքի ղեկավարը երեկ այցելել էր « Միկրոշրջան 7 » համատիրություն, հանդիպել տեղի բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերը, միասին քննարկել լուծման տարբերակները: Որոշ հարցերի Միքայելյանը տեղում տվել է լուծումներ` հանձնարարելով համապատասխան բաժինների պատասխանատուներին շատ կարճ ժամկետում իրականացնել աշխատանքներ. մասնավորապես` 44 շենքին կից տարածքում գտնվող աստիճանները և շրջակայքը մաքրել տարիներ շարունակ կուտակված աղբից , ավելացնել արատաքին լուսավորության կետ, դարձնելով այն երեկոյան ժամերին տեսանելի և անվտանգ բնակիչների համար: Համայնքի ղեկավարը շրջայց է կատարել նաև շուկայի տարածքում, զրուցել տեղի առևտրականների հետ, լսել նրանց հուզող հարցերը, որոնցից կարևորը տարածքում հասարակական զուգարանի բացակայությունն է: « Խոստանում եմ հանդիպման հրավիրել շուկայի սեփականատարերին, որպեսզի միասին քննարկենք Ձեր կողմից բարձրացված բոլոր հարցերը, և դրանով փորձենք լուծումներ գտնել վերջիններիս համար » - առևտրականների հետ զրույցում նշել է Միքայելյանը: 
Համայնքի ղեկավարի դեռ երեկ արված հանձնարարականները, այսօր արդեն վերածվեցին գործի. ավելացվեց և արտաքին լուսավորության կետը, և կատարվեցին մաքրման աշխատանքները: Հարկ է նաև նշել, որ վերոնշյալ աստիճանները գտնվում են ծայրահեղ անբարեկարգ վիճակում, և տևական ժամանակ է ինչ անհարմարություններ են պատճառում անցորդներին: Սևակ Միքայելյանը հետևողական լինելով` այսօր այց կատարեց նույն համատիրություն (44 շենքին հարակից տարածք ) , և անձամբ հետևեց կատարվող աշխատանքներին: Համայնքի ղեկավարը նշեց, որ աշխատանքերը կրելու են շարունակական բնույթ և վստահեցրեց, որ աստիճանները եկող տարվա մեջ ամբողջությամն կբարեկարգվեն:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը