ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Համայնքի ղեկավարը աշխատանքային հանդիպում է ունեցել « Վեոլիա ջուր » ՓԲԸ Հրազդան մասնաճյուղի տնօրինության հետ

08/11/2018

Հրազդան համայնքում գոյություն ունեցող տարաբնույթ խնդիրները շարունակում են մնալ համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում: Հրատապ լուծում պահանջող խնդիր է, մասնավորապես,« Վեոլիա ջուր » ՓԲԸ պատասխանատվության տակ գտնվող դիտահորերի, կոյուղագծերի ու ջրատարների անբարեկարգ վիճակը, որի կապակցությամբ համայնքի ղեկավարը նոյեմբերի 6-ին հրավիրել է խորհրդակցություն` համատիրությունների նախագահների, « Վեոլիա ջուր » ընկերության ու համայնքապետարանի համապատասխան բաժինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվեցին համագործակցված ու նպատակային աշխատանքների իրականացման հնարավոր տարբերակներն` ըստ դրանց առաջնահերթությունների: Մասնավորապես, բաց դիտահորերի առկայությունը լուրջ վտանգ է բնակիչների համար, և համայնքի ղեկավարի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց շատ կարճ ժամկետում լուծել վերոնշյալ խնդիրը: Ամփոփելով խորհրդակցությունը՝ համայնքի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ ներկայացված առաջարկները գործնական լուծում կստանան, եթե շահագրգիռ կողմերը դրսևորեն հետևողականություն: Ուստի, Միքայելյանը նշեց` ամեն մեկը պետք է լիարժեքորեն գիտակցի իր պատասխանատվության աստիճանը` հստակ ունենալով նաև առկա խնդիրների լուծման տեսլականը: Նրա խոսքով, նման քննարկումները կլինեն շարունակական:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը