ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

ՍՐՏԱՑԱՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՃԻՇՏ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊ

10/12/2018

Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանն իր պարտականությունները ստանձնելու առաջին իսկ օրվանից ձեռնամուխ է եղել համայնքի խնդիրների հետևողական լուծմանը:                                       Համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ իրականացված առաջին ձեռնարկումը  Ջրառատ  թաղամասի  <<Մամաներ>>  հատվածի գազաֆիկացումն էր: Դա իրատեսական համարելով, Միքայելյանը նշել էր, որ գազիֆիկացումը պետք է տեղի ունենա ոչ համայնքի բյուջեի հաշվին: Նա կարճ ժամանակահատվածում խնդրին գործնական լուծում տվեց: Այսօր արդեն 2000 մետր և ավել երկարությամբ գազատար խողովակների անցկացման աշխատանքներն ավարտվել են:                                       Հրազդան համայնքում առկա 12 մանկապարտեզներից 9 ջեռուցման խնդիր ունեն: Դարձյալ գործնական մոտեցում ցուցաբերելով` համայնքի ղեկավարը կյանքի կոչեց մանկապարտեզների ջեռուցման ծրագիրը: Աշխատանքները սկսվեցին  <<Հրազդան ՋԷԿ>> ընկերության տնօրեն Վասիլ Խաչատրյանի հետ համագործակցությամբ: Նրանց անմիջական հոգածությամբ, այս պահին ջեռուցման աշխատանքներ են տարվում Հրազդանի թիվ 7 մանկապարտեզ ՀՈԱԿ-ում:                                          Համայնքի ղեկավարության համար խնդիրները լուծելի են` եթե դրանց վերաբերվում ես սրտացավությամբ ու պատասխանատվությամբ: Այս գործելակերպը ուղեկից կլինի նաև Սևակ Միքայելյանի մյուս նախաձեռնություններին, որոնք ընդգրկում են համայնքի բոլոր կենսական բնագավառները:                                                                                                  Ինչպես ասում են` խոստումնալից մեկնարկը հետագա հաջողությունների սկիզբն է:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը