ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Բերքի տոն

21/09/2011

Անկախությանը նվիրած տոնական մեծ միջոցառում տեղի ունեցավ «Բարության պուրակում»: Միջոցառման առաջին հատվածում տեղի ունցավ բերքի տոն, որտեղ մասնակցում էին Կոտայքի մարզի բոլոր համայնքները: Առանձնանում էր իր շքեղությամբ սեղանի բազմատեսակ ուտեստներով ու խորտիկներով, ձևավորումով` հատկապես «Հրազդան» համայնքի տաղավարը:


Մեջբերում համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի շնորհավորական ուղերձից նվիրված անկախության 20 ամյակին:

"… Մեծ պատասխանատվություն է` լինել անկախ երկրի քաղաքացի: Ապագայի բարվոք և բարեկեցիկ երկրի ու պետության կառուցման համար լավ ժառանգություն պետք է փոխանցենք մեր սերունդներին, ովքեր պետք է կարողանան գուրգուրել, փայփայել արդեն ձեռք բերվածը և նույնքան խնամքով հանձնել հաջորդ սերունդներին:

Այսօր այն տոնն է, որի փոփագն ու զգացողությունն իրենց հոգում կրել են հայ ժողովրդի բոլոր սերունդները: Մեր հաղթանակները միասնության մեջ են:
Մաղթում եմ բոլորիս նորանոր հաջողություններ, բարեկեցություն ու երջանկություն` ի բարօրություն Հայաստանի անկախ պետականության":


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը