ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Բարերարի ֆինանսավորմամբ վերանորոգվում է թիվ 5 դպրոցի մարզադահլիճը

27/12/2018

Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը շարունակում է գործել ի նպաստ քաղաքի ու քաղաքացիների` իր անմիջական ուշադրության կենտրոնում պահելով անգամ համայքապետարանի ենթակայությունից դուրս գտնվող կառույցները: Մասնավորապես, համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ և ռուսաստանաբնակ գործարար Գարիկ Բակլաչյանի ֆինանսավորմամբ, այս պահին ամբողջությամբ վերանորոգվում է Հրազդան համայնքի թիվ 5 դպրոցի մարզադահլիճը: Հատկանշական է այն փաստը, որ բարերարը եղել է տվյալ դպրոցի սան: 
Հրազդանի համայնքապետարանը ողջունում է ցանկացած ներդրում, որը կարող է դառնալ համայնքի ծաղկման, զարգացման ու առաջընթացի գրավականը: 


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը