ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Համայնքի ղեկավարի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի 27-րդ տարեդարձի կապակցությամբ

28/01/2019

Սիրելիʹ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հայոց բանակի 27-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթում անսպառ կամք, եռանդ և համախմբվածություն հայրենքիքի պաշտպանության վեհ գործում:
Անկախության դժվարին ճանապարհին մեր ազգը բազում դժվարություն և զրկանք է կրել, և այդ ճանապարհին շատերն են ընկել, բազմաթիվ փորձություններից մենք ազգովի դուրս ենք եկել հաղթանակած, որի արդյունքում ունենք հզոր և կազմավորված Հայոց բանակ: Փառք Քեզ իմ նահատակված եղբայր, քանզի մեր հաղթանակի գրավականը դու ես, իմ ապագան դու ես կերտել քո կյանքի գնով, ես գիտակցում եմ, որ դու չես մահացել քո մահով, այլ նահատակվել ես հանուն հայրենիքի և իմ ազգի ապագայի: 
Փառք Քեզ Սպարապետ, Հայոց բանակի գեներալ, սպա և զինվոր, փառք քեզ Արցախցի` քո անկոտրում կամքով: 
Շնորհակալ ենք Ձեզ Հայոց Մայրեր, գլուխներդ միշտ բարձր, խոնարհվում ենք Ձեր առջև:
Փառք ու պատիվ Քեզ հաղթանակած Հայոց բանակ, թող անվտանգ ու խաղաղ լինի քո ճանապարհը:
Աստված պահապան մեր պետականությանը և Հայոց բանակին…


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը