ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Այսօր Հովհաննես Թումայնանի ծննդյան 150 ամյակն է

19/02/2019

Փետրվարի 19-ին նշվում է «Ամենայն հայոց բանաստեղծ» Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակը: Նրա թողած խոր և անջնջելի հետքը` հարուստ գրական ժառանգությունը, հայ գրականության և մեր իրականության մեջ մեկ դարից ավել է ինչ կրթում և դաստիարակում է բազում սերունդների, որն էլ ոչ միայն հայ ժողովրդի, այլև համայն մարդկության անգնահատելի ձեռքբերումն է: Այս կարևոր իրողության նշանավորումը ոչ միայն հարգանքի տուրք է, այլ նրա կյանքն ու գործը էլ ավելի արժևորելու և առավել ճանաչելի դարձնելու պարտավորություն: Հովհաննես Թումանյանը այն մեծանուն և եզակի գրողներից է, ում ստեղծագործությունները ուղկեկցում և ուղեկցելու են մեզ մեր ողջ կյանքի ընթացքում: Այս նշանակալից օրը կկրկնակի տոն է բոլորիս համար, այն ընդունված է նշել նաև միմյանց գիրք նվիրելու օր: Այս հոբելյանական տարով մեկնարկ է տրվում Հրազդան համայնքում մշակութային կյանքի զարգացմանը: Վստահեցնում եմ, որ առաջիկայում բոլորս ականատես ենք լինելու մշակութային բազմաբնույթ միջոցառումների:
Շնորհավորում եմ բոլորիս Հայանուն Մեծ Բանաստեղծի 150 ամյակի և գիրք նվիրելու օրվա առթիվ:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը