ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Ֆուտզալի բաց առաջնություն

25/02/2019

Հրազդանի մանկապատանեկան մարզադպրոցում փետրվարի 24-ին կայացավ Հրազդանի քաղաքապետի գավաթի ֆուտզալի բաց առաջնության եզրափակիչ խաղը: 
Առաջնությանն ի սկզբանե մասնակցում էին Նոր Հաճնի, Աբովյանի, Ծաղկաձորի և Հրազդանի թիմերը: Եզրափակչում մրցում էին Ծաղկաձորի և Հրազդանի` « Միկրոշրջան » և « Կենտրոն » թիմերը: Հաղթող ճանաչվեց և պատվավոր առաջին տեղը զբաղեցրեց Հրազդանի « Միկրոշրջան »-ը, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին «Ծաղկաձոր » -ն ու « Կենտրոն »-ը: 
Խաղի ավարտին համայնքի ղեկավարը շնորհավորելով բոլորին, հաղթող թիմին հանձնեց առաջնության գավաթը: Հատուկ մրցանակներ շնորհվեցին նաև առաջնության ռմբարկուին և լավագույն դարպասապահին: «Սպորտը համարում եմ կարևորագույն ուղղություն , և արվելու է ամեն բան որպեսզի այն նույնպես զարգացում ապրի մեր համայնքում», իր խոսքում նշեց համայնքի ղեկավարը:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը