ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Համայնքի ղեկավարի շնորհավորական ուղերձը կանանց միջազգային օրվա առթիվ

08/03/2019

Սիրելիʹ կանայք, մայրեր և քույրեր,
Շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի կապակցությամբ:
Մաղթում եմ կանացի երջանկություն, ընտանեկան ջերմություն և գարնանային վառ տրամադրություն:
Դուք արժանի եք միայն մեծ սիրո, ընտանեկան երջանկության ու մեծարանքի:
Ցանկանում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը կյանքում միշտ ունենա ամուր հենարան՝ սիրող ամուսին ու երջանիկ զավակներ, և թող ժպիտն ու երջանկությունը լինեն Ձեր կյանքի մշտական ուղեկիցը:
Սիրելիʹ կանայք, անփոխարինելի է ձեր դերն ինչպես հայ ընտանիքների և ազգային արժեքների պահպանման, այնպես էլ մեր երկրի կայացման ու զարգացման գործում: Դուք միշտ դրսևորել եք հայ կնոջը բնորոշ բարություն, դժվարություններին դիմակայելու և հաղթահարելու ունակություն:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ, մաղթում եմ ձեր ընտանիքներին` խաղաղություն, բարօրություն, և թող մարտի 8-ի տոնը Ձեզ բերի միայն խաղաղ գարուններ…
Եղեʹք միշտ առողջ ու ժպիտով..
Հ.Գ. Մեր համայնքի յուրաքանչյուր աշխատակից պետք է արժևորվի…


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը