ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Շարունակվում է ընդլայնվել Հրազդան համայնքի արտաքին լուսավորության ցանցը

22/03/2019

Վերջին մի քանի ամիսների ընթացքում համայնքապետարանի կողմից իրականացվել են արտաքին լուսավորության ցանցի կառուցման և վերականգնման աշխատանքներ: Ցավոք մեր համայնքում դեռ կան թաղամասեր և բազմաբնակարան շենքերի բակեր, որոնք տարիներ շարունակ չեն լուսավորվել և անուշադրության են մատնվել: 
Հրազդանում շարունակում ենք ընդլայնել արտաքին լուսավորության ցանցը, որի շրջանակում համայնքի « Ա1 » համատիրության տարածքի («Հրազդանմաշ»-ի հանրակացարաններ) 18 բազմաբնակարան շենքերի բակերում այս պահին տեղադրվում է 25 լուսատու, որով էլ լուծվում է տվյալ թաղամասի բակերի լուսավորության երկարամյա խնդիրը: 
Այս գործընթացը կրելու է շարունակական բնույթ..


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը