ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Համապետական մաքրության օր

23/03/2019

Համապետական մաքրության օրվա շրջանակում մարտի 23-ին Հրազդան համայնքում վաղ առավոտից  համայնքապետարանի հարակից տարածքից մեկնարկեց շաբաթօրյակը: Աշխատանքներին ներգրավված էր 13 միավոր տեխնիկա: Շաբաթօրյակը կազմակերպված անցկացնելու նպատակով համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի հանձնարարականով նախապես ստեղծվել էր հանձնաժողով, քարտեզագրվել էին մաքրվող հատվածները, ըստ տարածքների նշանակվել պատասխատուներ: Համայնքապետարանի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների` մանկապերտեզների, արվեստի և երաժշտական դպրոցների, գրադարանների, մարզադպրոցների աշխատակիցները միահամուռ կերպով մասնակցեցին շաբաթօրյակին: Թաղամասերում բնակիչները նույնպես ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին և մաքրեցին իրենց բակերն ու փողոցները: Մաքրության օրվան մասնակցեցին նաև համայնքի պետական և մասնավոր հիմնարկ ձեռնարկությունները` իրականացնելով  մաքրություն իրենց ամրագրված տարածքներում: Կրթական օջախները ևս մասկացեցին մաքրության օրվան.  ուսուցիչներն ու աշակերտները համակարգված կերպով մաքրեցին իրենց դպրոցների շրջակա տարածքները: Շաբաթօրյակի ընթացքում Հատուկ տեխնիկայի միջոցով բարեկարգվեցին բակային հատվածներ, միջհամայնքային փողոցներ, մաքրվեցին զբոսայգիներ, պատմամշակութային վայրեր: Բակերից և մայթեզրերից տեղափոխվեցին ջարդոնի վերածված մեքենաների թափքերը: Օրվա ավարտին շաբաթօրյակին ներգրավված տեխնիկայի միջոցով աղբավայր տեղափոխվեց կուտակված աղբը: Արդյունքում կատարվեց ևս մեկ քայլ՝ ունենալու ավելի հարմարավետ, ավելի բարեկարգ, և ավելի մաքուր ՀրազդանԱշխատանքներն այսքանով իհարկե չսահմափակվեցին, մաքրությունը շարունակական գործընթաց է, Հրազդան համայնքում ամենօրյա ռեժիմով իրականացվել և իրականացվելու են սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ: Հարկ է նշել,  որ Հրազդան համայնքից մաքրության օրվա ավարտին աղբավայր տեղափոխվեց ընդհանուր առմամբ 27 մեքենա կուտակված աղբ…


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը