ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

25/04/2019

Ապրիլի 24-ը հայ ժողովրդի հազարամյա պատմության ամենաողբերգական և արյունալի էջերից մեկն է: 
1915 թվականին Օսմանյան կայսրությանը չհաջողվեց ոչնչացնել հայությանը, այսօր առավել ևս չի հաջողվի լռեցնել ճշմարտության ձայնը, ջնջել հայի ինքնությունն ու հիշողությունը: Հայ ժողովուրդն իր անսահման հավատքի, հայրենիքի նկատմամբ նվիրվածության և համախմբվածության շնորհիվ կարողացավ դիմակայել այդ սարսափելի ողբերգությանը, որի շնորհիվ այսօր ունենք ազատ և անկախ պետություն: 
Մեր հիշողությունից երբեք չի ջնջվի այդ արյունալի ոճրագործությունը, մենք վստահորեն շարունակելու ենք պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: 
Թող բոլոր զոհերի հոգիները հանգչեն խաղաղությամբ…


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը