ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Համայնքի ղեկավարի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առիթով։

24/05/2019

Սիրելիʼ շրջանավարտներ,
Շնորհավորում եմ Ձեզ վերջին զանգի կապակցությամբ, մաղթում եմ տոնական տրամադրություն, նպատակների իրականացում և ձեր առջև ծառացած խնդիրները լուծելու վճռականություն: 
Թող ձեզնից յուրաքանչյուրը գտնի կյանքի իր հստակ ու արժանապատիվ ուղին, և թող իրականություն դառնան Ձեր բոլոր ձգտումներն ու նվիրական ցանկությունները:
Այս հանդիսավոր օրը Դուք կյանքի նոր էջ եք բացում, ձեզանից շատերն արդեն ընտրել են իրենց կայացման ուղին, շատերն էլ կանգնած են պատասխանատու ընտրության առջև: 
Համոզված եմ, որ ձեր ընտանիքներից բխող ջերմությունը և սիրելի ուսուցիչների բարեմաղթանքներն ու խորհուրդները կօգնեն ձեզ, կյանքի գալիք ճանապարհը նույնպես անցնել արժանապատվորեն:
Սիրելի ուսուցիչներ, շնորհավորում եմ նաև Ձեզ: Դուք եք տվել այն հիմնարար գիտելիքներն ու դաստիարակությունը, որոնց հիմքի վրա այսօրվա շրջանավարտները կառուցելու են իրենց վաղվա օրը:
Սիրելիʼ շրջանավարտներ, Ձեզ բարի երթ և ամենայն բարիք..


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը