ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Հայտարարություն. Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի կառուցման նախագծի վերաբերյալ հանրային քննարկում

10/02/2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2020 թվականի փետրվարի 18-ին` ժամը 11:00-ին, Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի վարչական շենքում (Սահմանադրության հրապարակ, 1 շենք հասցեում) տեղի կունենա Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի կառուցման նախագծի վերաբերյալ հանրային քննարկում (1-ին հանրային քննարկում): Քննարկումը բաց է բոլոր շահագրգիռ կողմերի համար։ Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայքում www.hrazdan.am, hեռ.՝ 0223 2 23 45, 060 46 01 45, ինչպես նաև դիմելով նախագծային կազմակերպությանը՝ «ՆՈՐԱՇԵՆ» ՆՏ ԱԿ, ՀՀ, ք. Երևան, Ն․ Զարյան 22-12, տնօրեն Գագիկ Բաղդասարյան, հեռ․ 091 50 40 09, 093 50 40 09, «Էմ Ջի դիզայն» ՍՊԸ, տնօրեն Գոհար Ավագյան, հեռ. 093 13 06 21:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը