ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Մեկնարկում է «Կոտայք» մարզային գրական-երիտասարդական փառատոն-շնորհանդեսը

08/09/2020

Մինչև 2020 թվականի սեպտեմբերի 310️⃣-ը cooperation.kotayk@gmail.com էլեկտրոնային հասցեին պետք է ներկայացնել ձեր ստեղծագործությունները, ինչպես նաև հակիրճ կենսագրություն՝ կից նշելով բնակավայրը, հեռախոսի համարը և էլփոստի հասցեն, ցանկության դեպքում նաև՝ որևէ բանաստեղծության տեսաձայնագրություն՝ մինչև երկու րոպե տևողությամբ:
Կարևոր է իմանալ.⤵️
Ներկայացվող ստեղծագործությունների թիվը չպետք է գերազանցի սահմանված չափաքանակը` մեկ պոեմ կամ հատված պոեմից /ութ էջի սահմաններում/ և/կամ 10-ը / այդ թվում` արձակ/ բանաստեղծություններ:
Ստացված հայտերը փառատոնի Կազմկոմիտեն տրամադրելու է Գնահատող հանձնախմբին, որի հավանության արժանացած առավել շնորհալի հեղինակների լավագույն ստեղծագործությունները հրատարակվելու են գրական ալմանախի տեսքով:
Փառատոնի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք դիմել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնին՝ հեռ. 060-460-157, ինչպես նաև փառատոնի կազմկոմիտեի պատասխանատու քարտուղար Մինաս Պետրոսյանին՝ 077-92-77-43:
շտապե՛ք դիմել՝
փառատոնի միջոցով հանրությանը ճանաչելի դարձնելու ձեր ստեղծագործությունները, իսկ մենք մշակութային այս աննախադեպ միջոցառման շրջանակներում կփորձենք նպաստել նոր սերնդի և քաղաքացու գեղագիտական ճաշակի ձևավորմանը, մարզի գրական-մշակութային կյանքի աշխուժացմանն ու զարգացմանը:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը