ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Ավագանու նիստ

14/03/2012

Հերթական ավագանու նիստն անցկացվեց այսօր` քաղաքապետարանի նիստերի դահլիճում, որտեղ քվորումն ապահովելուց և օրակարգի հարցերը ներկայացնելուց հետո զեկույցներով հանդես եկան համայնքի ղեկավարի աշխատակազմի բաժինների պետեր:  Օրակարգի հարցերը վերաբերում էին Հրազդանի քաղաքային համայնքի ավագանու 2011թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 161-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելուն, համայնքի 2012 թվականի  վարչական և ֆոնդային բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնելուն, Հրազդանի քաղաքային համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերը աճուրդային կարգով օտարելուն, համայնքային սեփականության գույքի գրանցման համար հաշվառման, քարտեզագրման, չափագրման աշխատանքների և իրավունքի պետական գրանցման վրա կատարված ծախսերը գույք ձեռքբերողների վրա դնելուն,<< Հրազդանի համայնքային տնտեսություն>> ՓԲԸ-ը լուծարելուն, համայնքային ոչ առևտրային կազմակերպությոին ստեղծելուն:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը