ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Ապրիլի 24

23/04/2012

Ամեն տարի ապրիլի 24-ին հիշում ու հարգում ենք հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Սգում ենք այն մարդկանց համար, ովքեր դարձան անասելի ու աննկարագրելի ոճրի զոհ:

Ժխտել ցեղասպանությունը` նշանակում է մոռացության մատնել մարդկության դեմ ուղղված հանցանքն ու թույլ տալ նորանոր   ոճրագործություններ:
Գրեթե հարյուր տարվա վաղեմություն ունեցող ոճրագործությունից ոչինչ չի մոռացվել: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի առջև: Այս օրը համայն հայության համար կրկնակի խորհուրդ ունի: Այս օրը` Մեծ եղեռնը վերապրածների, նրանց ժառանգների ու ողջ հայության համար ոչ միայն անցյալի իրողություն է, այլև ներկայի ու ճակատագրի անքակտելի մաս: Եվ նայելով մեր անցած պատմական ճանապարհին, ավելի քան համոզվում ենք, որ դեմ լինելով նմանատիպ ոճրագործությունների` պարտավոր ենք միասնական ջանքերով հաղթահարել այսօր մեր առջև ծառացած բոլոր դժվարությունները:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը